Рубрика: Ամփոփում

Երրորդ ուսումնական տարվա առաջին շրջանի ամփոփում

Այս ուսումնական շրջանում ես շատ–շատ նոր բաներ եմ սովորել։ Մաթեմատիկայից սովորել եմ գումարել և հանել քառանիշ թվեր, սովորել եմ նաև  հռոմեական և հայկական թվագրություն։

Հայոց լեզվից սովորել ենք Է–Ե–ի, Օ–Ո–ի և Ը–ի ուղղագրություն ։Ծանոթացել ենք ներկա, անցյալ և ապառնի ժամանակաձևերին, եզակի և հոգնակի թվին, ինչպես նաև պարզ, բարդ, ածանցավոր և բարդ ածանցավոր բառերին։

Այս շրջանում ես սկսել եմ մեծ պատմություներ ընթերցել։

Հիմա ես արդեն գիտեմ ինչպես օգտվել օնլայն  բառարաններից, կարողանում եմ ինքնուրույն հրապարակումներ անել իմ բլոգում, այցելել ընկեր Արմինեի և դասընկերներիս բլոգներ։

Մենք այս տարի նաև շատ ենք ճամփորդել։ Ամենից շատ ես սիրեցի ճամփորդությունը Բյուրականի աստղադիտարան։