Рубрика: Տոներ

Գիրք նվիրելու օրը

Այսօր գրքի տոն էր և մենք իրար նվիրել ենք գրքեր։ Ընկեր Արմինեն փոքր թղթերի վրա թվեր գրեց, ամեն մեկից 2 հատ։ Մեկը դրեք գրքի վրա, մյուսները շրջեց և դրեց սեղանին։ Ամեն սովորող գալիս էր, վերցնում էր շրջած թղթերից մեկը և որ թիվը դուրս էր գալիս այդ թվով գիրքը նրան էր բաժին հասնում, բայց այն նվիրում էր այդ գիրքը բերող սովորողը։ հետո նրանք միասին նկարվում էին։ Ես հանեցի 20 թիվը և ինձ գիրք նվիրեց Վիկան։ Գրքի հեղինակը Շառլ Պեռոն է։ Գրքում կան շատ հեքիաթներ։ Իմ գիրքը սպիտակ գույնի է, միջին չափի, միջին հաստության և նկարազարդ։ Ես բերել էի ռուսերեն լեզվով գիրք և Նատալին շատ էր ցանկանում, որ իմ բերած գիրքը իրեն հասնի։ Երբ նա մոտեցավ թղթերին նա անդադար ասում էր.

-Թող ինձ 14-ը ընկնի, թող ինձ 14-ը ընկնի։

ԵՒ այդպես էլ եղավ, նա հանեց 14 համարի թուղթը և ես նվիրեցի նրան իմ գեղեցիկ փաթեթավորված գիրքը։

Մեր գրքատոնը շատ լավ անցավ և մենք բոլորս տուն վերադարձանք գիրք-նվերներով։