Рубрика: Մայրենի, Ընթերցանություն

Ընթերցանություն մարտ

Այս ամիս ես ընթերցելու եմ իմ դասընկեր Գրիգի նվիրած գիրքը։

Գրքի հեղինակն է Աստրիդ Լինդգրենը։ Պատմությունը կոչվում է <<Պիպին հարավային ծովում>>։

Ինձ շատ հետաքրքիր է թե ինչ պատմություն է սա, որովհետև ես ընթերցել եմ <<Երկարագուլպա Պիպին>> պատմվածքը և շատ սիրել եմ այն։

Рубрика: Ընթերցանություն

Երկարագուլպա Պիպին

Ես վերջապես ավարտեցի կարդալ Աստրիդ ինդգրենի <<Երկարագուլպա Պիպին>> գիրքը։

Գիրքը մի աղջկա մասին էր, որը ապրում էր մենակ Վիլլա Վիլեկուլայում և անում էր ինչ ցանկանում էր։ Պիպին չուներ ծնողներ։ Նրա մայրիկը մահացել էր շատ վաղուց և դարձել էր հրեշտակ, իսկ հայրիկը նավաստի էր, որը չէր վերադարձել ծովից։ Բայց Պիպին բոլորին ասում էր, որ իր հայրիկը սևամորթների թագավոր է և մի օր վերադառնալու է։

Պիպին ուներ ընկերներ՝ Թոմին և Անիկան, որոնց հետ շատ ժամանակ էր անցկացնում։

Պիպին դպրոց էր գնացել ընդամենը մեկ անգամ։ Նա միշտ գժություններ էր անում՝ բարձրանում էր ծառի վրա, ոստիկանների հետ բռնոցի էր խաղում և նույնիսկ ձի էր պահում պատշգամբում։ Պիպին նաև շատ էր սիրում զվարճանալու համար տարբեր անհավանական պատմություններ հորինել։

Պիպին ասում էր, որ երբ մեծանա ծովահեն է դառնալու։

Ես շատ սիրեցի Պիպիին, Թոմին և Անիկային։ Շատ հետաքրքիր պատմություն էր։ Խորհուրդ եմ տալիս իմ ըներներին կարդալ Երկարագուլպա Պիպիի մասին։