Рубрика: Մայրենի

Մայրենի 24․ 05 2023

Կարդա տեքստը և պատասխանիր տրված հարցերին:

Դավիթի կյանքը գրեթե հրաշալի էր. նա իրենց բակում շատ ընկերներ ուներ, որոնց հետ ամեն օր` դասերից հետո, գնում էր գնդակ խաղալու: Միայն թե Դավիթը մի մեծ խնդիր ուներ. դա նրա փոքր քույրն էր` Լիլին: Լիլին ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, որ Դավիթին ու նրա ընկերներին բոլորովին դուր չի գալիս, որ ինքը միշտ նրանց հետ է լինում: Հենց տղաները դուրս էին գալիս բակ, Լիլին իր փոքրիկ ոտիկներով (վազել) նրանց մոտ և ուրախ-ուրախ ցատկոտելով` հայտնում.

— Ես եկա¯…

Բոլորը հոգոց էին հանում: Իրականում աղջիկը առանձնապես նեղություն չէր տալիս նրանց. շատախոս չէր, չէր նվնվում, չէր խառնվում նրանց խաղերին: Ճիշտն ասած, շատ բան չէր էլ կարող անել: Այնքան փոքրիկ էր, որ ո՛չ կարող էր գնդակ խաղալ, ո՛չ ծառերը մագլցել, միայն իր սև աչիկներով լուրջ նայում էր տղաներին, և ուր նրանք գնում էին, ինքն էլ նրանց հետևից գնում էր:

Դավիթը փորձում էր մորը համոզել, որ Լիլիին չթողնի իրենց հետևից գալ:

— Ինչո՞ւ պիտի իմ քույրը միշտ մեզ հետ լինի,- հարցնում էր նա,- ինչո՞ւ Արմենի քույրը չի գալիս, Հակոբի քույրը չի գալիս:

Մայրը ծիծաղում էր.

— Արմենի քույրը ընդամենը վեց ամսական է, Հակոբը ընդհանրապես քույր չունի… Քո բախտն այդ հարցում չի բերել:

Մի օր Դավիթը ուզում էր տղաների հետ գնդակ խաղալ: Սկզբում նրանք մի ծանր գնդակ ունեին: Բայց մի անգամ այդ գնդակը Սարգիս քեռու պատուհանը կոտրեց: Ի¯նչ պատմության մեջ ընկան:

Գնդակն էլ այլևս հետ (չստանալ): Հիմա արդեն թեթև գնդակով էին խաղում: Այդ օրը տղաները դեռ նոր էին դուրս եկել, երբ Լիլին սովորականի պես վազեց նրանց մոտ ու ասաց.

— Ես եկա¯…

Տղաները, ինչպես միշտ, ձևացրին, թե նրան չեն նկատում: Նրանք սկսեցին խաղալ: Տղաներից մեկը այնպես ուժգին հարվածեց գնդակին, որ այն այս անգամ էլ (ընկնել) Սարգիս քեռու բակը:

Նրանք վազելով մոտեցան ցանկապատին և տեսան գնդակը խոտերի մեջ` այնքան հեռու, որ ձեռք չէր հասնի: Հակոբը փորձեց անցնել ցանկապատի ճաղերի արանքով, բայց չկարողացավ:

— Ես չեմ կարող անցնել,- հուսահատ ասաց նա,- ցանկապատը շատ խիտ է: Եվ մեզանից ոչ մեկը չի կարող:

Իրավիճակն անելանելի էր: Բոլորից շատ Դավիթն էր տխրել:

— Այս ամենը Լիլիի պատճառով եղավ,- ասաց նա,- Տիգրանը այդքան ուժեղ խփեց գնդակին, որովհետև Լիլիի վրա էր բարկացել:

— Մի նայեք Լիլիին, տեսեք, թե նա ինչ փոքրիկ է,- ասաց Արմենը, — Լիլի, այստեղ արի:

Լիլին վազելով եկավ` ասելով.

— Ես եկա¯…

եշտությամբ մտնելով ճաղերի արանքից` Լիլին դուրս բերեց գնդակը ու հանձնեց հիացած տղաներին: Դավիթը հպարտությամբ նայում էր նրան, հետո ասաց.

— Ես քեզ գնդակ խաղալ (սովորեցնել):

1.Նշի՛ր երկու բան, որոնցով նկարագրվում է Լիլին: 1 միավոր
շատախոս չէր, նվնվան չէր

2.Ո՞րն էր Դավիթի հիմնական խնդիրը: 0,5 միավոր

ա) Հարևանը գնդակը հետ չէր տալիս:

բ) Քույրն ամեն տեղ ուզում էր նրա հետ գնալ:

գ) Ընկերը կորցրել էր Դավիթի միակ գնդակը:

դ) Մայրը բարկանում էր, երբ ինքը քրոջ հետ կոպիտ էր վարվում:

3.Ուշադի՛ր կարդա տեքստի երկխոսությունները և պատասխանի՛ր տրված հարցերին:

Ի՞նչ է պատասխանում մայրը տղայի հարցին: 0,5 միավոր

1) Նրա ընկերներից ոչ մեկը քույր չունի:

2) Ընկերների մայրերը աղջիկներին թույլ չեն տալիս բակ դուրս գալ:

3) Նրանցից մեկը քույր չունի, իսկ մյուսինը դեռ շատ փոքրիկ է:

4) Լիլին իրենց բոլորովին չի խանգարում, չի նվնվում և խաղերին չի խառնվում:

  • Ըստ Դավիթի` ինչո՞վ էր մեղավոր Լիլին, որ գնդակը հարևանի բակն ընկավ: 1 միավոր
    Դավիթը Լիլին մեղադրում  էր նրա համար որ Լիլին միշտ իրենց հետևից էր գաիս։

5.Ինչո՞ւ տղաները չէին կարող հարևանին խնդրել, որ գնդակը վերադարձնի: 1 միավոր

Որովհետև տղաները արդեն կոտրել էին նրա պատուհանը։

  • Ինչո՞վ օգնեց փոքրիկ աղջիկը տղաներին: 1 միավոր
    Գնդակը ցանկապատից այն կողմից հանեց։
  •  Ինչի՞ց ենք մենք իմանում, որ եղբոր վերաբերմունքը նրա հանդեպ փոխվեց: 1 միավոր
    Դավիթը հպարտությամբ նայեց քույրիկին։
  • Տեքստից դո՛ւրս գրիր 1 հարցական նախադասություն: 0,5 միավոր
    Ինչո՞ւ պիտի իմ քույրը միշտ մեզ հետ լինի։

Рубрика: Մայրենի

Մայրենի 25․05․2023

2-րդ մաս

Կատարի՛ր տրված առաջադրանքները:

1.Տրված բառակապակցությունների ընդգծված բառերում բաց թողնված տառի  տեղում գծիկ  է Գծիկի փոխարեն լրացրու բաց թողած տառը: 1 միավոր

տաք հագուստ

հմուտ որսորդ

լայն միջանցք

երկարավիզ ընձուղտ

2.Ո՞րն է տրված նախադասության ենթական: 0,5 միավոր

Վերադարձին մի անտառի մեջ թագավորը հանդիպեց մի ծերունու:
Ենթակա — թագավոր

3.Տրված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշանԱրտագրիր այդ նախադասությունը և դիր բաց թողնված կետադրական նշանը: 0, 5 միավոր

Այդ երկրում բարձր ծառերով մի անտառ կար որը հասնում էր մինչև կապուտակ ծովի ափը:

Այդ երկրում բարձր ծառերով մի անտառ կար,  որը հասնում էր մինչև կապուտակ ծովի ափը:


4.Ո՞ր բառի իմաստն է`փորելով գետնի տակից որևէ հին բան հանել: 0, 5 միավոր

1) պեղել

2) զննել

3) նշմարել

4) կերտել

5.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակըըստ կազմության: 0,5 միավոր

1) աշխարհամաս – հոդակապով բարդ բառ

2) զարմանալի – վերջածանցավոր բառ

3) ջրհոր – անհոդակապ բառ

4) մատիտ – ածանցավոր բառ

6.Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված էթե այն ինչ խոսքի մաս էՈ՞ր տարբերակում է սխալ նշված: 0,5 միավոր

1) դպրոց – իր ցույց տվող գոյական

2) այգի – ածական

3) թեև – շաղկապ

4) երեսուն – թվական

7.Արտագրիր նախադասությունըփակագծերում տրված բառերը ձևափոխելով և տեղադրելով բաց թողած տեղերում: 1 միավոր

Նա տեսավ, որ………դուրս գալիս հայրը մի …….հանդիպեց:

(խանութ, ծանոթ)

Նա տեսավ, որ խանութից դուրս գալիս հայրը մի ծանոթի հանդիպեց:

Рубрика: Մայրենի

Ինքնաստուգում Մայրենիից

Լրացրու բաց թողնված տառերը: (3 միավոր)

Հայաստանի ամենաբարձր լեռը Արագածն է: Նա քառագագաթ է: Լեռն
Արագած է կոչվել Արա թագավորի անունով: Արագածի կատարը
մշտապես ծածկված է ձյունով: Սակայն ստորոտում տարվա բոլոր
եղանակներն իրենց «հանդերձանքով» են հայտնվում: Արագածի
լանջերից բխում են սառնորակ աղբյուրներ:

2.Գրիր հոմանիշները՝ (3 միավոր)

թագավոր- արքա
անեղծ—  անաղարտ
ճամփա- ճանապարհ
թախիծ- վիշտ, 
քրքջալ-ծիծաղել
ճերմակ- սպիտակ
նիրհել- ննջել,

3․ Բացատրիր հետևյալ բառերը՝ (2 միավոր)

քառագագաթ- Չորս գագաթ ունեցող
ամենաբարձր- շատ բարձր
անդադար- առանց ընտմիջման 
ճամփորդ- ճանապարհորդ

4․Համացանցից Արագածի մասին հայթայթի՛ր  հետաքրքիր տեղեկություններ և երեքիցչորս նախադասությամբ մի փոքր տեղեկություն գրավոր պատմիր։
(2
միավոր)

Արագած, հրաբխային քառագագաթ լեռ է,Հայկական լեռնաշխարհում՝ Հայաստանի կենտրոնական հատվածում՝ Արագածոտնի և Շիրակի մարզերի սահմանագլխին։ Ամենաբարձր կետը հյուսիսային գագաթն է, որն ունի 4096 մետր բարձրություն[2]։ Հայաստանի Հանրապետության ամենաբարձր գագաթն է։ Այն շրջապատից մեկուսացած, վահանաձև փռված լեռնազանգված է՝ մոտ 200 կմ շրջագծով։ Հովհարաձև տարածված լանջերի հետ միասին գրավում է մոտ 4000 կմ² տարածություն Արարատյան ու Շիրակի դաշտերի, Ախուրյան ու Քասախ գետերի միջև։ Երեք կողմից նրան հարևան են հյուսիսից՝ Շարայի, արևելքից՝ Արայի, հարավ-արևմուտքից՝ Մեծ Արտենի լեռները։ Եղել է պատմական Մեծ Հայքի ԱրագածոտնՇիրակ և Նիգ գավառների սահմաններում[3][4]։

Рубрика: Մայրենի

Մայրենի 10․05․2023

Ջրի կաթիլը

Դուք, անշուշտ, տեսած կլինեք խոշորացույց՝ կլոր, կորնթարդ, որի միջով բոլոր իրերն իրենց իրական չափսերից հարյուր անգամ մեծ  (երևալ): Եթե նայես պատահական ջրափոսից վերցրած կաթիլին, կտեսնես հազարավոր զարմանալի գազանիկներ, որոնք ջրի մեջ առհասարակ չեն նկատվում, թեև կան ու այնտեղ են, իհարկե: Նայում ես մի այդպիսի կաթիլի, ու քո դիմաց, ոչ ավելի, ոչ պակաս, մի ամբողջ ափսե էակներ են վխտում, թռչկոտում, կծում միմյանց առջևի կամ ետևի թաթիկը, մերթ այս հանգույցը, մերթ այն վերջույթը, և՛ ուրախանում, և՛ զվարճանում յուրովի:

Լինում է, չի լինում մի ծերուկ է լինում, որին բոլորը կոչում էին Հոգսեն Զննող: Ինչ որ է՝ այդ էր անունը: Նա իր հո□սն էր համարում զննել ամեն ինչ՝ դրանցից դուրս կորզելով այն ամենը, ինչ հնարավոր է: Իսկ եթե չէր հաջողվում դրան հասնել սովորական ճանապարհով, դիմում էր կախար□ության:

Նա, ուրեմն, մի անգամ նստել ու խոշորացույցով զննում էր հենց ճահճից վերցրած ջրի մի կաթիլ: Աստված իմ. Աստված, ո՜նց էին այդ գազանիկներն այդտեղ վխտում ու եռուզեռում: Հազարավո՜ր, հազարավո՜ր, ու բոլորն էլ ոստոստում էին, (վազվզել)  կծոտում, խփշտում ու խժռում մեկմեկու:

— Նողկալի է,- բացականչեց ծերուկ Հոգսեն Զննողը:- Հնարավոր չէ՞ դրանց մի կերպ հանդարտեցնել, կար□ ու կանոն մտցնել, որպեսզի յուրաքանչյուրն իմանա իր տեղն ու իրավունքները:

Ծերուկը մտածեց, մտածեց  բայց ոչ մի հնար չգտավ: Ստիպված էր կախարդության դիմել:

— Արի կլինի` դրանց ներկեմ, որպեսզի լավ աչքի զարնեն,- ասաց ու նրանց վրա կաթեցրեց կարմիր գինի հիշեցնող ինչ-որ հեղուկ. բայց դա գինի չէր, այլ վհուկի արյուն: Բոլոր տարօրինակ գազանիկները հանկարծ կարմրավուն երանգ առան, և ջրի կաթիլն այժմ կարելի էր մի ամբողջ քաղաքի տեղ դնել, ուր զեռում են տկլոր վայրենիներ:

— Ի՞նչ բանի ես. դա ի՞նչ է,-հարցրեց ծերուկին մի այլ կախարդ, որն անուն չուներ և հենց դրանով էլ տարբերվում էր մյուսներից:

Անանուն կախարդն աչքը մոտեցրեց փքապակուն: Ա՜յ քեզ բան. նրա աչքի առաջ մի ամբողջ քաղաք էր փռված` վխտացող մարդկանցով լեցուն, բայց բոլորն էլ տկլոր էին դեսուդեն վազ տալիս: Խելքից դուրս բան էր. սարսափ, զարհուրանք: Բայց ամենազարհուրելին այն էր, որ նրանք անխղճաբար հրմշտում, (ճանկռոտել) ու պատառ-պատառ էին անում իրար: Ով ցածում էր` անպատճառ փոր□ում էր վեր մագլցել, ով վերևում էր,  ցած էր ընկնում:

— Զարհուրելի զվարճանք,- ասաց անանուն կախարդը:

— Իսկ քո կարծիքով ի՞նչ է դա: Կարո՞ղ ես գուշակել,- հարցրեց Հոգսեն Զննողը:

— Էստեղ գուշակելու բան էլ չկա: Պարզ երևում է,- (պատասխանել) մյուսը:

— Սա Կոպենհագենն է կամ մի որևէ ուրիշ մեծ քաղաք. դրանք իրար շատ են նման… Սա մեծ քաղաք է:  Դա ճահճաջրի կաթիլ է,- բարբառեց Հոգսեն Զննողը:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝  լրացնելով բաց թողած տառերը: 

Հոգսն, կախարդության, կարգ, փորձում։

2.Ի՞նչ է նշանակում աչքի զարնել արտահայտությունը.

ա) աչքը վնասել
բ) ուշադրություն գրավել
գ) աչքը բուժել
դ) չորս կողմը նայել

3.Դու՛րս գրիր տեքստում ընդգծված բառերը ̀ դիմացը  գրելով  դրանց  հոմանիշները  (իմաստով մոտ  բառեր):

Կլոր-կլորակ, գնդաձև
Ծերուկ — ծերունի, ծեր, ալևոր
Տկլոր — մերկ
Պարզ – մաքուր, պարզունակ

  • Տրված բառերից որի՞ դիմաց է ճիշտ  նշված նրա տեսակը.

ա) կախարդություն – պարզ
բ) գինի – պարզ
գ) ծերուկ – պարզ
դ) գազանիկ — պարզ

5.Տրված բառերից ո՞րն է գործածված եզակի թվով.

ա) մարդկանցով
բ) վայրենիներ
գ) կախարդություն
դ) գազանիկներ

6․Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված: Հուշում՝ գոյականը պատասխանում է ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր հարցերի:

ա) կաթիլ – գոյական
բ) կախարդություն – գոյական
գ) զարհուրելի – գոյական
դ) երանգ – գոյական

 7.Դու՛րս գրիր տեքստում փակագծերի մեջ դրված բայերը (գործողություն ցույց տվող բառեր) և  դիմացը գրի՛ր անհրաժեշտ ձևերը  (համապատասխանեցրո՛ւ տեքստին):

Են երևում, վազվզելով, ճանկռոտում, ատասխանեց։

8.Գտի՛ր տրված նախադասության մեջ ենթական (գործողություն կատարողը) և ստորոգյալը (գործողությունը):

Ծերուկը խոշորացույցով զննում էր ամեն ինչ:

Ենթակա — ծերուկը

Ստորոգյալ — զննում էր

9.Տեքստից դու՛րս գրիր մեկ հարցական նախադասություն: 
Կարո՞ղ ես գուշակել:

10.Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողած մեկ կետադրական նշան: Լրացրո՛ւ:

 11.Գրի՛ր մեկ բառով.

Ա) վազ տալ — վազել
Բ) պատառ-պատառ անել — գզգզել
Գ) գուշակություն անել  —  գուշակել
Դ) որոշում կայացնել — որոշել

12.Դո՛ւրս գրիր խոշորացույցը նկարագրող արտահայտությունները:
Կլոր
, կորնթարդ։

13.Ո՞րն էր Հոգսեն Զննողի հիմնական հոգսը.

Ա) կախարդություն անելը
Բ) բոլորին զարմացնելը
Գ)ամեն ինչ իրար խառնելը
Դ) ամեն ինչը զննելը՝ դրանցից դուրս կորզելով այն ամենը, ինչ հնարավոր է

14.Կաթիլը խոշորացույցով զննելուց հետո Հոգսեն Զննողը ինչպե՞ս որոշեց հանդարտեցնել այնտեղ վխտացող գազանիկներին:

Նրանց վրա կաթեցրեց կարմիր գինի հիշեցնող ինչ-որ հեղուկ. բայց դա գինի չէր, այլ վհուկի արյուն:

15.Անանուն կախարդն ինչի՞ նմանեցրեց ջրի կաթիլը:

Սա Կոպենհագենն է կամ մի որևէ ուրիշ մեծ քաղաք. դրանք իրար շատ են նման։

Рубрика: Մայրենի

Մայրենի 19․ 05․

Ջաննի Ռոդարի

«Սխալ արձագանք»

Միայն թե չասեք, թե արձագանքը հրաշալի բան է, չգովաբանեք, մեկ է՝ չեմ հավատա: Երեկ ինձ տարան ծանոթացնելու դրանցից մեկի հետ: Ես սկսեցի թվաբանական հասարակ հարցերից:
-Ինչքա՞ն կլինի երկու անգամ երկու:
-Երկո՜ւ,- պատասխանեց արձագանքը՝ պատասխանելուց առաջ նույնիսկ չմտածեց:
-Ինչքա՞ն կլինի երեք անգամ երեք:
-Երե՜ք,-ուրախ բացականչեց հիմար արձագանքը:
Պարզ էր, որ թվաբանությունից բան չի հասկանում: Ես էլ որոշեցի նրան հնարավորություն տալ, որ ուղղի իր սխալը, ասացի.
-Լսի՛ր հարցը և մինչև պատասխանելը կարգին մտածի՛ր:

-Ո՞ր ն է մեծ ՝ Հռոմը, թե՞ Կոմո լիճը:
— Լի՜ճը,- պատասխանեց արձագանքը:
— Դե լավ, հանգիստ թողնենք աշխարհագրությունը: Անցնենք պատմությանը:
— Ո՞վ է հիմնադրել Հռոմը՝ Ռոմո՞ւլը, թե՞ Կեսարը:
— Կեսա՜րը,- բղավեց արձագանքը:
Այստեղ ես շատ բարկացա և որոշեցի վերջին հարցը տալ նրան:
— Մեզանից ո՞վ ավելի քիչ բան գիտի՝ ե՞ս, թե՞ դու:
— Դո՜ւ,-հանգիստ պատասխանեց արձագանքը:
Չէ՜, միայն թե չասեք, թե արձագանքը հրաշալի բան է, չգովաբանեք, մեկ է՝ չեմ հավատա: 

Առաջադրանքներ

  • Փորձիր հեքիաթը կարդալ երկու երկու ձայնով՝ մի դեպքում լինելով հեքիաթի հերոս, մյուսում՝ արձագանք։ Կարդացածդ ձայնագրիր, բլոգում հրապարակիր։



     Սքանչելի, հիանալի, զմայլելի, սխրալի, չնաշխարհիկ, հիասքանչ, աննման, հոյակապ, փառավոր, փառահեղ, հրաշագեղ,
  • Փորձեք պատմությունը վերապատմել, բայց հարցերն այնպես ձևակերպեք, որ արձագանքի պատասխանները ճիշտ լինեն։




  • հրաշալի — Սքանչելի, հիանալի, զմայլելի, սխրալի, չնաշխարհիկ, հիասքանչ, աննման, հոյակապ, փառավոր, փառահեղ, հրաշագեղ, հրաշափառ,
  • պատասխան — պատասխանագիր
  • մեծ — Խոշոր, հսկա, հսկայական, 
    հանգիստ — Խաղաղ, անդորր, հանդարտ.
    բղավել — գոռալ
    • վերջին — Ետին, ստորին,
      քիչ — Պակաս, սակավ, նվազ
  • Հեքիաթի օրինակով մտածիր այնպիսի 5 հարցական նախադասություն, որ արձագանքի դրանց տրված պատասխանները ծիծաղելի լինեն։



  • Նկարի՛ր քո պատկերացրած արձագանքին։
  • Պատմի՛ր, արձագանքը որտե՞ղ է ապրում, ամենից շատ ի՞նչ է սիրում, ինչո՞վ է սնվում․․․․․
    Իմ արձագանքը ապրում է գունավոր տնակում նա սիրում է իր դեմքը մցնել տորթի մեջ նա սնվում է կծու պղպեղով։
Рубрика: Մայրենի

Մայրենի 16. 05 2023

Ուսումնասիրում եմ իմ բլոգը
Աշխատանքի ընթացքը

Рубрика: Մայրենի

Ստեղծագործական երևակայության քերականություն

Ուղղաթիրով կարմիր գլխարկ խաղ-հնար

Քայլ 1
Ընտրել ծանոթ որևէ հեքիաթ, պատմություն
Շաղգամը
Քայլ 2
Հեքիաթից, պատմությունից գրել չորս  բառ որը, հատուկ է հենց այդ հեքիաթից
Տատիկ, պապիկ, աղջիկ, շուն։
Քայլ 3
Այդ չորս  բառին գումարել մեկ բառ, որը ոչ մի կապ չունի այդ հեքիաթի հետ
Համակարգիչ
Քայլ 4 Ընտրած պատմությունը պատմել այնպես, որ գումարած  բառը կարևոր դեր ունենա պատմության մեջ

Դռան առաջ մի անգամՊապը ցանեց մի շաղգամ:

Շաղգամն աճեց,

Մեծացավ.

Պապը քաշեց, քաշքշեց,

Շաղգամն հողից

Չհանեց:

Պապը կանչեց

Տատիկին.

Տատը` պապից,

Պապը` շաղգամից.

Հա՛ քաշեցին,

Քաշքշեցին,

Շաղգամը հողից

Չհանեցին:

Տատը կանչեց

Թոռնիկին,

Թոռը` տատից,

Տատը` պապից,

Պապը` շաղգամից.

Հա՛ քաշեցին,

Քաշքշեցին,

Շաղգամը հողից

Չհանեցին:

Թոռը կանչեց շնիկին.

Շունը` թոռից,

Թոռը` տատից,

Տատը` պապից,

Պապը` շաղգամից.

Հա՛ քաշեցին, քաշքշեցին,

Շաղգամը հողից

Չհանեցին:

Շունը կանչեց

Փիսոյին. 

Փիսոն` շնից,

Շունը` թոռից,

Թոռը` տատից,

Տատը` պապից,

Պապը` շաղգամից.

Հա՛ քաշեցին,

Քաշքշեցին,

Շաղգամը հողից չհանեցին:

Փիսոն կանչեց

Մկնիկին.

Մուկը` փիսոյից,

Փիսոն` շնից,

Շունը` թոռից,

Թոռը` տատից,

Տատը` պապից,

Պապը` շաղգամից.

Որ քաշեցին, քաշքշեցին,

Շաղգամը հողից

Հանեցի՜ն:

Հետո թոռնիկը համակարգչով մտավ ինտերնետ, տեղադրեց շաղգամի նկարը ու պատմեց թե ինչպես ենք իրենք բոլորը միասին հանել շաղգամը։ Այսդպես համակարգիչը շացգամը դարձրեց աշխարհի ամենահայտնի բանջարեղենը։

Рубрика: Մայրենի

Մայրենի 21․04․2023

ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Մի անգամ երեկոյան սինյոր Վերուչին աշխատանքից վերադառնում էր տուն։ Նա ծառայող
էր և աշխատում էր, եթե չեմ սխալվում, փոստատանը։ Սակայն նա կարող էր նաև ատամնաբույժ
լինել կամ՝ ինժեներ։ Մենք կարող ենք նրա համար ցանկացած մասնագիտություն
պատկերացնել։ Կարո՞ղ ենք, օրինակ, նրան բեղերով ու մորուքով պատկերացնել։ Հրաշալի է,
թող ուրեմն բեղերով և մորուքով լինի։ Իսկ հիմա փորձենք երևակայել, թե ինչպես է նա
հագնվում, ինչպիսին է նրա քայլվածքը, ինչպես է խոսում։ Հիմա նա քթի տակ ինքն իրեն ինչ-որ
բան է խոսում։ Եկեք թաքուն լսենք։
– Տո՛ւն, վերջապես տուն եմ գնում։ «Հարազատ տուն, երջանիկ կացարան, համեստ, խաղաղ,
թանկագին…» Էլ չե՛մ կարող։ Այնքա՜ն եմ հոգնել։ Ամբողջ օրը վազվզոց է, շուրջբոլորն այնքան
ժողովուրդ կա, փողոցում՝ ամբոխ, մեքենաների անընդհատ հոսք… Հիմա կգնամ, կփակեմ դուռը,
տիկնայք և պարոնայք, և՝ հաջողություն բոլորիդ։ Այլևս ձեզ չեմ տեսնի։ Տանս շեմից ներս կմտնեմ
և ամբողջ աշխարհը կմնա դռներից այն կողմ… Էդ մեկը որ դեռևս կարող եմ անել… Ահա այսպես։
Վերջապես ես մենակ եմ… Հրաշալի է… Նախ և առաջ՝ կորչի՜ այս փողկապը… Հիմա կոշիկները
դեն կնետենք… Կմիացնենք հեռուստացույցը… Հետո կնստենք բազկաթոռին, ոտքերը կդնենք
փոքրիկ աթոռակին, ծխախոտը կվերցնենք… Վե՛րջ, հիմա ինձ լավ եմ զգում, իսկ որ
ամենակարևորն է՝ վերջապե՜ս մենակ եմ… Ես … Իսկ դո՞ւք ով եք… Որտեղի՞ց հայտնվեցիք։
Սինյոր Վերուչիին մեղմ ժպտում էր մի սիրունիկ սինյորինա։ Մի վայրկյան առաջ նա դեռևս
սենյակում չէր, իսկ հիմա նստել էր իր դիմաց՝ բազմոցին, և ժպտալով ուղղում էր հուլունքները։
– Չե՞ք ճանաչում։ Ես հաղորդավարուհին եմ։ Դուք միացրիք հեռուստացույցը և ահա ես
այստեղ եմ։ Հիմա ձեզ վերջին նորությունները կհաղորդեմ։
Սինյոր Վերուչին զայրացավ.
– Ամոթ ունեցեք։ Դուք ոչ թե հեռուստացույցի էկրանին եք, ինչպես որ պիտի լիներ, այլ իմ
տանը, և նստել եք իմ բազմոցին։
– Բայց, ախր, ի՞նչ տարբերություն։ Երբ ես հեռուստացույցի էկրանին եմ լինում, միևնույնն
է, դարձյալ ձեր տանն եմ, և ձեզ հետ եմ խոսում…
– Բայց ինչպե՞ս այստեղ հայտնվեցիք։ Ես նույնիսկ չնկատեցի… Դուք, ի՞նչ է, ինձանից
թաքո՞ւն տուն մտաք։
– Չարժե դրա վրա գլուխ կոտրել… Դե ինչ, ձեզ հետաքրքրո՞ւմ են վերջին նորությունները։
Սինյոր Վերուչին համակերպվեց.

– Դա, իհարկե, այնքան էլ համոզիչ չէ… բայց… Ինչպես կուզեք…
Սիրունիկ սինյորինան կոկորդը մաքրեց և սկսեց։
– Եվ այսպես. «Ողջ Անգլիայում շարունակում են փնտրել «Ռիդինգ» բանտից փախած
վտանգավոր ավազակին։ Ոստիկանության կոմիսարը հայտնել է, որ իր կարծիքով հանցագործը
թաքնվել է անտառում։
Այդ պահին սինյոր Վերուչին մի ձայն լսեց, որը գալիս էր ո՛չ հեռուստացույցից, ո՛չ էլ
հաղորդավարից, այլ՝ իր թիկունքից։ Ձայնն ասաց։
– Հիմարությո՛ւն։
– Իսկ սա՞ ով է,- տեղից վեր թռավ սինյոր Վերուչին։
– Ախր սա հենց ավազակն է,- բացականչեց հաղորդավարուհին՝ տեղից չշարժվելով։-
Տեսե՛ք, նա ձեր բազկաթոռի հետևում է թաքնվել։
– Հիմարությո՛ւն,- կրկնեց ձայնը,- էդ էր մնացել, որ ձեզ ասեմ, թե որտեղ եմ թաքնվում…
Սինյոր Վերուչին վեր թռավ տեղից, նայեց այն կողմ, որտեղից ձայնն էր գալիս, և փրփրեց.
– Ինչպե՞ս եք համարձակվում։ Տեսե՛ք, նույնիսկ զինված է։ Ավազակն իմ տանն է։ Գժվե՜լ
կարելի է։
– Բայց դուք ինքներդ եք ինձ հրավիրել,- ասաց ավազակը՝ դուրս գալով թաքստոցից։
– Ե՞ս։ Լա՜վ էլ հորինել եք։ Պատկերացնո՞ւմ եք՝ ես ավազակին տուն եմ հրավիրում՝ միասին
մի գավաթ խմելու…
– Ի դեպ, ես չէի հրաժարվի։
– Ինչի՞ց։
– Մի գավաթից։
– Ախր դուք ոչ միայն ավազակ եք, այլ նաև՝ անպատկառ։ Նախ, ես հայտարարում եմ, որ
Ձեզ չեմ ճանաչում ։ Երկրորդ, Դուք հայտնվել եք այստեղ հակառակ իմ ցանկության։ Դո՛ւք,
սինորի՛նա, դրա վկան եք։
– Ո՛չ, սինյոր Վերուչի,- պատասխանեց հաղորդավարուհին,- ես չեմ կարող վկա լինել,
որքան էլ մեծ լինի ձեր ցանկությունը։ Ախր, դուք ինքներդ միացրիք հեռուստացույցը։
– Ահա թե ի՜նչ, ուրեմն այս ավազակը նույնպե՞ս…
– Իհա՛րկե, նա նույնպես ձեր տանն է հայտնվել հեռուստացույցից, ինչպես և ես։
– Մի խոսքով,- ասաց ավազակը,- դուք ինձ մի գավաթ գինի հյուրասիրելո՞ւ եք, թե՞ ոչ։
– Խնդրեմ,- պատասխանեց սինյոր Վերուչին,- անցե՛ք, նստե՛ք, տեղավորվե՛ք՝ ինչպես ձեր
տանը։ Ինձ համար արդեն պարզ է, որ ես այստեղ ոչ ոք եմ։ Սա ի՛մ տունն է, բայց ես այստեղ
տանտեր չեմ։ Դուռը փակ է, պատուհանները՝ նույնպես, բայց մարդիկ ազատ մտնում են տուն և
ինչ ուզում՝ անում են…
– Բայց դուք շատ եք ձգձգում էդ մի գավաթ գինին բերելը,- նկատեց ավազակը։
– Իսկ ե՞ս ինչ անեմ, շարունակե՞մ նորությունները հաղորդել,- հարցրեց
հաղորդավարուհին։
Եվ սինյոր Վերուչին պատասխանեց.
– Իսկ ինչու չէ, ինձ համար նույնիսկ հետաքրքիր է, թե ինչո՞վ է ավարտվելու այս
պատմությունը։
Եվ սինյորինան սկսեց կարդալ հաղորդավարի անտարբեր ձայնով. «Իմաստաբանական
զորքերի հրամանատար գեներալ Բոլոն , հայտարարել է, որ նորից պատերազմական
գործողություններ է սկսելու Պլանավիա հանրապետության դեմ, և որ պատերազմը կավարտվի
Նոր տարուց ոչ շուտ»։
– Դա այնքան էլ ճիշտ չէ,- ընդհատեց նրան ինչ-որ ձայն, և զգեստապահարանի դուռը
թափով բացվեց։
Սինյոր Վերուչին ցնցվեց.
-Ի՞նչ։ Հա՛, հասկացա․․․Գեներալ Բոլոն եք, չէ՞։ Իսկ ի՞նչ էիք անում իմ պահարանում։
– Դժվար թե դա ձեզ հետաքրքրի ,- հանգիստ պատասխանեց գեներալը։
– Այնումենայնիվ, ես ուզում եմ իմանալ,- համառորեն շարունակեց սինյոր Վերուչին,- ի՞նչ
էիք այնտեղ անում։ Ռումբե՞ր։ Ռումբեր ի՛մ պահարանում… և ի՛մ բնակարանում։ Բայց, ասացե՛ք,
ես ի՞նչ կապ ունեմ ձեր պատերազմի հետ։
-Իմ գործը, թանկագին սինյոր,- ասաց գեներալ Բոլոն,- իմաստաբանական զորքերը
ղեկավարելը և Պլանավիայի տարածքը գրավելն է, ոչ թե ձեր հարցերին պատասխանելը։ Ես եկել
եմ ասելու սինյորինային, որ իմ հայտարարությունը ճիշտ չի հաղորդվել։ Ես այսպես եմ ասել.
«Պատերազմը կավարտվի մինչև Նոր տարի, քանի որ ես կոչնչացնեմ բոլորին, բոլոր
պլանավիացիներին՝ մինչև վերջին մարդը, երկրի երեսից կջնջեմ նրանց քաղաքները, նրանց
երկիրը անապատ կդարձնեմ։
Այստեղ խոսակցությանը ցանկացավ միջամտել ավազակը.
– Չէ՛, դուք միայն լսեք նրան։ Ինչպիսի՜ եռանդ, ինչպիսի՜ ծրագրեր։ Իսկ ինձ՝ խեղճ գողիս,
Անգլիայով մեկ հետապնդում են։ Ես, այնուամենայնիվ, կուզեի իմանալ, թե մեզանից ո՞ր մեկն է
իսկական ավազակը…
– Իսկ ես,- ճչաց սինյոր Վերուչին,- ուզում եմ իմանալ,թե երբ դուք բոլորդ կհեռանաք
այստեղից ։ Դուք՝ սիրելի սինյորինա, և դուք՝ սինյոր ավազակ, և դուք՝ սինյոր գեներալ… Սա ի՛մ
տուն է, և ես ուզում եմ այստեղ մենակ մնալ։ Ինձ ամենևին չի հետաքրքրում, թե ինչ եք անում
դուք ու ինչ եք խոսում։ Բայց ես ձեր հախից կգամ և բոլորիդ դուրս կհանեմ։ Ես ոստիկանություն
կկանչեմ և կհայատարարեմ, որ դուք ներխուժել եք իմ տուն։ Հենց այդպես։ Ես կկանչեմ
կարաբիներներին, փողոցային երթևեկությունը կարգավորողներին, հրշեջներին… բոլորին
կանչեմ։ Ես ուզում եմ հասկանալ, ե՞ս եմ իմ տանը տերը, թե՞ ոչ… Ես վերջապես ուզում եմ․․․
Բայց այդ ընթացքում, երբ հեռուստատեսության հաղորդավարուհին վերջին նորություններն էր կարդում, հանգստանալ երազող սինյոր Վերուչիիի բնակարանը լցվեց տարբեր տեսակի
մարդկանցով։ Այստեղ հայտնվեցին քաղցից ուժասպառ ինչ-որ մարդիկ, զորավարժություններից
տանջված զինվորներ, ճառեր ասող քաղաքական գործիչներ, խցանումների մեջ մնացած
վարորդներ, մարզիկներ, գործադուլ անող բանվորներ, նույնիսկ օդաչու, որը պատրաստվում էր
ռումբեր նետել… Բազմաձայն խոսքը, ճիչերը, աղմուկը, աղաղակները, երգեցողությունը և
աշխարհի տարբեր լեզուներով հայհոյանքը խառնվում էին շարժիչների հռնդոցին, ռումբերի
պայթյուններին և տանկերի դղրդոցին։
– Բավակա՜ն է,- գոռաց սինյոր Վերուչին ։
– Սա դավաճանությո՜ւն է։ Սա բռնությո՜ւն է։
Բավակա՜ն է։ Բավակա՜ն է։


Հարցեր և առաջադրանքներ


1․ Թվարկիր պատմության հերոսներին։

Սինյոր Վերուչի, հաղորդավարուհի, գեներալ Բոլոն, ավազակ, անջված զինվորներ, ճառեր ասող քաղաքական գործիչներ, խցանումների մեջ մնացած վարորդներ, մարզիկներ, գործադուլ անող բանվորներ, նույնիսկ օդաչու։


2․Պատմությունից դուրս գրիր քո հավանած երկխոությունը․ Ովքե՞ր են․․․


– Իսկ ես,- ճչաց սինյոր Վերուչին,- ուզում եմ իմանալ,թե երբ դուք բոլորդ կհեռանաք
այստեղից ։ Դուք՝ սիրելի սինյորինա, և դուք՝ սինյոր ավազակ, և դուք՝ սինյոր գեներալ… Սա ի՛մ
տուն է, և ես ուզում եմ այստեղ մենակ մնալ։ Ինձ ամենևին չի հետաքրքրում, թե ինչ եք անում
դուք ու ինչ եք խոսում։ Բայց ես ձեր հախից կգամ և բոլորիդ դուրս կհանեմ։ Ես ոստիկանություն
կկանչեմ և կհայատարարեմ, որ դուք ներխուժել եք իմ տուն։ Հենց այդպես։ Ես կկանչեմ
կարաբիներներին, փողոցային երթևեկությունը կարգավորողներին, հրշեջներին… բոլորին
կանչեմ։ Ես ուզում եմ հասկանալ, ե՞ս եմ իմ տանը տերը, թե՞ ոչ… Ես վերջապես ուզում եմ․․․


3․Այս հղումով կարդա պատմության երեք ավարտը․․․


4․ Ավելացրու 4-րդը՝ քո ավարտը։

Նա վեր  է կենում տեղից, անջատում է հեռուստացույցը և բոլորը անհետանում են։

Սինյոր Վերուչին ասում է,-

Ինչ լավ է, որ ես մենակ եմ։


 

Рубрика: Մայրենի

Ջանի Ռոդարի․Ստեղծագործական երևակայության քերականություն

Ստեղծագործական  երևակայության  երկանքամություն։

1. Առաջին քայլով պետք է գրել 5 բառ իրար տակ։
թմբուկ
ջութակ
պանիր
գլխարկ
անուն

2․ Երկրորդ քայլով քո բառերի շարքին միացնում  ես ընկերոջտ գրածը։

թմբուկ
գլխարկ
պանիր
անուն
ջութակ

Ծառ
մարդ
վարդ
աղջիկ
շապիկ

3․ Երորդ  քայլով  երկու  բառաշարքերը   դնել   իրար դիմաց։

թմբուկ — ջութակ
գլխարկ — անուն
պանիր — զամբյուղ

4․ Իրար դիմաց գրված բառերը այնպես ձևափոխել, որպեսզի լինի բառակապակցություն կամ վերնագիր։
թմբուկոտ — ջութակ
պանրոտ — զամբյուղը
անունով — գլխարկ



6․ Քո ընտրած բառերը այնպես դասավորիր, որ ստացվի նախադասություն։

Թմբուկոտ ջութակը պանրոտ զամբյուղով գնաց հյուր անունով գլխարկին։

7․ Դասարանում ընտրված երկանքամություններից ընտրել մեկը և հորինել պատմություն։

Բամբասկոտ զանգը․
պանրոտ հեռախոսը․
ազգանունով գլխարկը․
ալարկոտ կաղամբը․
շյուղը և թռչունը․
բժիշկ մատիտը․
արևոտ սունկը․
ջրիկ մուկը․
ծառերի անձրևը․
շապիկից կոնֆետները․
խոհարար գայլը
թմբուկոտ ջութակ
պանրոտ զամբյող
անունով գլխարկ




Շապիկից կոնֆետները
Ժուկով ժամանակով մի քանի կոնֆետներ են լինում և մի կախարդական շապիկ մի օր կոնֆետները ման էին գալիս իսկ կախարդական շապիկը ման էր գալիս և իրենք ընկերացան և գնացին խանութ և գնումներով դուրս եկան և մի մարդ անցավ և ասեց այս ինչ լավ շապիկ է վերցնեմ ինձ երբ նա հասավ տուն ամեն օր նա այդ շապիկը հագնում էր բայց ամեն օր նրա շապիկից կոնֆետներ էին թափվում։

Рубрика: Մայրենի

Մայրենի 17.04.2023

ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԹՄԲՈՒԿԸ
Մի զինվոր տուն էր դառնում պատերազմից։ Նա շատ աղքատ էր, ունեցած-չունեցածը մի
թմբուկ էր միայն։ Բայց տրամադրությունը հրաշալի էր, չէ՞ որ երկար տարիների
բացակայությունից հետո վերջապես տուն էր վերադառնում։ Դրա համար էլ չորս բոլորը հնչում էր նրա թմբուկի ուրախ դղըրդոցը. «Դըմփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ, դը՛մփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ»։
Քայլում էր նա ճանապարհով, մեկ էլ մի պառավի հանդիպեց։
– Է՜յ, փառապանծ զինվոր, պատահաբար մի սոլդո(դրամ) չե՞ս ունենա։
– Հաճույքով քեզ երկուսը կտայի, տատիկ, եթե ունենայի, բայց ոչ մի սոլդո չունեմ։
– Իսկապե՞ս չունես։
– Հենց այս առավոտյան քրքրեցի գրպաններս, բայց ոչինչ չգտա։
– Իսկ դու մի անգամ էլ նայի՛ր, լա՜վ փնտրիր։
– Գրպանո՞ւմս։ Լա՛վ, կփնտրեմ, եթե ուզում ես, բայց վստահ եմ, որ… վա՜յ, էս ի՞նչ բան է…
– Սոլդո, տեսնո՞ւմ ես, ուրեմն կա։
– Երդվում եմ, որ չգիտեի այդ մասին։ Հրաշալի է։ Վերցրո՛ւ, տատի՛կ, այն քեզ երևի ավելի
շատ է պետք։
– Շնորհակալ եմ, զինվոր,- ասաց պառավը,- փոխարենը ես էլ քեզ մի բան կտամ։
– Իսկապե՞ս, բայց ինձ ոչինչ պետք չէ։
– Քեզ մի փոքրիկ կախարդանք կնվիրեմ։ Ուշադի՛ր լսիր։ Ամեն անգամ, երբ հնչի թմբուկդ,
բոլորը կսկսեն պարել։
– Ի՜նչ զվարճալի կախարդանք է։ Շնորհակալ եմ, տատի՛կ։
– Սպասի՛ր, սա դեռ բոլորը չէ։ Մարդիկ կսկսեն պարել և չեն կարողանա կանգ առնել, քանի
դեռ չես դադարեցրել թմբուկը խփել։
– Ա՛յ քեզ լավ բան։ Չգիտեմ դեռ, թե ինչ կարող եմ անել այս նվերով, բայց երևի պետք կգա։
– Էն էլ ո՜նց։
– Ցտեսությո՜ւն, տատի՛կ։
– Ցտեսությո՜ւն, զինվո՛ր։
Եվ թմբկահարը շարունակում է ճանապարհը դեպի տուն։ Գնում է իր ճանապարհով, մեկ էլ
անտառից դուրս են թռչում երեք ավազակ։
– Քսա՛կդ կամ կյա՛նքդ։
– Վերցրե՛ք, Աստծու սիրուն, պայուսակս էլ վերցրեք… Միայն թե այն դատարկ է։
– Ձեռքերդ վե՛ր, թե չէ կկրակենք։
– Լսում եմ, պարոնայք ավազակներ։
– Որտե՞ղ ես թաքցրել փողերդ։
– Եթե ունենայի, երևի գլխարկիս մեջ կպահեի։
Ավազակները նայեցին գլխարկի մեջ, բայց այն դատարկ էր։
– Իսկ գուցե ականջս կմտցնեի։
Նայեցին ականջի մեջ՝ ոչինչ չկար։
– Չէ՛, ավելի շուտ քթիս ծայրին կդնեի, եթե փող ունենայի։
Ավազակները փնտրեցին, փնտրեցին և, իհարկե, ոչինչ չգտան։
– Էս դու իսկապես աղքատ ես,- բարկացան ավազակները։- Որ էդպես է, թմբուկդ
կվերցնենք, էլի բան է, գոնե մեկ-մեկ կուրախանանք։
– Վերցրե՛ք,- հոգոց հանեց զինվորը,- ափսոս է, իհարկե, հին ընկերոջից բաժանվելը,
այսքան տարի միասին ենք եղել։ Բայց եթե ձեզ այդքան պետք է…
– Պե՛տք է։
– Թույլ տվեք գոնե վերջին անգամ նվագեմ, հետո վերցրեք։ Համ էլ ցույց կտամ, թե ինչպես
են թմբուկ խփում, լա՞վ…
– Դե լավ, թող այդպես լինի, նվագի՛ր։
– Շատ լավ,- ուրախացավ թմբկահարը։- Ես թմբուկ կխփեմ՝ «Դը՛մփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ,
դը՛մփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ», իսկ դուք պարեք։

Տեսնել էր պետք, թե ինչպես սկսեցին պարել այդ սրիկաները։ Ոնց որ տոնավաճառում
պարող արջեր լինեին։ Սկզբում դա նրանց դուր եկավ, ծիծաղում ու կատակում էին։
– Դե՛, դե՛, թմբկահար, իսկ հիմա վալս նվագիր։
– Իսկ հիմա՝ պոլկա։
– Մազուրկա։
Բայց երբ հոգնեցին, շնչակտուր եղան, ցանկացան կանգ առնել, չկարողացան։ Ուժասպառ
եղան, ոտքի վրա չէին կարողանում կանգնել, իսկ կախարդական թմբուկը նրանց ստիպում էր պարել։
– Օգնեցե՜ք։
– Պարե՛ք։
– Խնայի՜ր։
– Պարե՛ք։
– Աստծո՜ւ սիրուն։
– Պարե՛ք, պարե՛ք։
– Բավակա՜ն է, բավակա՜ն է։
– Էլ թմբուկս չե՞ք խլի ձեռքիցս։
– Չենք խլի։ Հերի՜ք է…
– Ինձ հանգիստ կթողնե՞ք։
– Ինչ ուզում ես՝ կտանք, միայն դադարեցրու նվագդ։
Բայց թմբկահարը դադարեցրեց այն ժամանակ, երբ նրանք լրիվ ուժասպառ եղած գետնին
թափվեցին։
– Շատ լավ է։ Էլ հետևիցս չեք հասնի։
Թմբկահարը փախավ, բայց համենայնդեպս ժամանակ առ ժամանակ դարձյալ խփում էր
թմբուկին, և այդ ժամանակ սկսում էին պարել նապաստակներն իրենց բներում, սկյուռիկները՝ծառերի վրա և օրը ցերեկով արթնացած բվեճները։ Այդպես գնում էր թմբկահարը՝վերադառնալով տուն։

Առաջին ավարտ
Գնում էր, գնում, մեկ էլ մտածեց. «Բայց լավ բան է այս կախարդանքը։ Ավազակների հետ
հիմարի պես վարվեցի։ Կարող էի ստիպել, որ ինձ տան իրենց բոլոր փողերը։ Գուցե ետ դառնամ և փնտրե՞մ նրանց»։
Հենց այն է, ուզում էր հետ դառնալ, երբ տեսավ ընդառաջ եկող փոստային կառքը։
– Այ սա ավելի հարմար է։
Ձիերն արագ վազում էին, ծլնգում էին զանգակները, կառապանը մի ուրախ երգ էր սուլում։
Նրա կողքին նստել էր զինված ոստիկանը։
– Բարև՛, զինվո՛ր, ուզո՞ւմ ես քեզ տեղ հասցնենք։
– Չէ, ես էստեղ էլ ինձ լավ եմ զգում։
– Ուրեմն դուրս արի ճանապարհից, թույլ տուր անցնենք։
– Իսկ դուք նախ մի քիչ պարեք։
«Դը՛մփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ։ Դը՛մփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ»,- թնդաց թմբուկը։ Եվ
իսկույն սկսեցին պարել ձիերը, կառապանը ցած թռավ իր տեղից և սկսեց դոփել։ Իսկ ի՜նչ
ծիծաղելի էր պարում ոստիկանը՝ցած գցելով զենքը։ Ուղևորները նույնպես բոլորը սկսեցին պարել։
Պետք է ասեմ, որ այդ փոստային կառքով երեք արկղ ոսկի էին տեղափոխում, մի երեք
հարյուր կիլոգրամ կլիներ։ Զինվորը մի ձեռքով թմբուկն էր խփում, իսկ մյուս ձեռքով արկղերը ցած գցեց կառքից և ոտքով հրեց թփերի մեջ։
– Պարե՜ք, պարե՜ք։
– Բավակա՜ն է, բավակա՛ն է, էլ չենք կարողանում։
– Ուրեմն հեռացեք, արագ-արագ, և ետ չնայե՛ք…
Փոստային կառքը հեռացավ՝ առանց իր թանկարժեք բեռի, իսկ զինվորը շա՜տ-շատ
հարստացավ, միլիոնատիրոջ չափ… Հիմա նա կարող էր իր համար առանձնատուն գնել,
պարապ-սարապ ապրել և ամուսնանալ ինչ-որ կարևոր պաշտոնյայի աղջկա հետ։ Իսկ եթե էլիփող պետք լիներ, էլ բանկ գնալու կարիք էլ չէր լինի, բավական է ձեռքը վերցներ իր թմբուկը։
Երկրորդ ավարտ
Գնաց, գնաց զինվորը, հանկարծ տեսավ մի որսորդի, որը նշան էր բռնել, որ կրակի
կեռնեխին։ «Դը՛մփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ։ Դը՛մփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ»։ Որսորդը ցած գցեց հրացանը և սկսեց պարել։ Իսկ կեռնեխը թռավ, հեռացավ։
– Թշվառակա՛ն, դու դեռ պատասխան կտաս սրա համար։
– Դա դեռ կտեսնենք, իսկ դու պար արի, դե՜…
– Ա՜խ, էլ ուժ չունեմ։
– Ուզում ես կանգ առնել, խոստացիր, որ այլևս ոչ մի անգամ թռչունների վրա չես կրակի։
– Խոստանո՜ւմ եմ։
Շարունակեց նա իր ճանապարհը և տեսավ մի գյուղացու, որն իր էշին էր ծեծում։
– Պարի՛ր։
– Օգնեց՜եք։
– Պարի՛ր։ Կդադարեցնեմ, եթե երդվես, որ այլևս երբեք էշիդ չես ծեծի։
– Երդվո՜ւմ եմ։
Քաջ զինվորը շարունակեց իր ճանապարհը։ Գնում էր և թմբկահարում ամեն անգամ, երբ
պետք էր լինում ինչ-որ վատ արարքի վերջը տալ, արդարությունը վերականգնել կամ պատժել չարագործին։ Իսկ չարագործներն ու անարդարությունը, չգիտես ինչու, այնքան շատ էին հանդիպում, որ նա ոչ մի կերպ չէր կարողանում տուն հասնել։ Բայց զինվորը շատ գոհ էր։ «Իմ տունն այնտեղ կլինի, որտեղ կարող եմ իմ թմբուկի օգնությամբ բարիք գործել» ,- որոշեց նա։
Երրորդ ավարտ
Գնում էր զինվորը և մտածում։ «Հետաքրքիր թմբուկ է, տեսնես ինչպե՞ս է սարքված։ Որտե՞ղ է գտնվում նրա կախարդանքը»։ Ձեռքի մեջ պտտեցրեց փայտիկները, ուշադիր զննեց։ Կարծես թե սովորական փայտիկներ են։
– Իսկ գուցե գաղտնիքը թմբուկի մե՞ջ է թաքցրած, այս ձգված կաշվե ծածկոցի տակ։
Եվ նա դանակով մի փոքրիկ անցք բացեց թմբուկի վրա։ Պարզվեց՝ ներսը դատարկ է։
– Դե լավ, ի՜նչ արած…
Եվ զինվորը, ուրախ թմբկահարելով, շարունակեց ճանապարհը։ Բայց այս անգամ
նապաստակները, սկյուռիկներն ու թռչունները այլևս չէին պարում նրա թմբուկի հնչյուններիտակ, բվեճներն էլ չէին արթնանում։
«Դը՛մփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ։ Դը՛մփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ»։ Ձայնը ոնց որ թե նույնն էր,
բայց կախարդանքը չքացել էր։
Գուցե չհավատաք, բայց թմբկահարը, չգիտես ինչու, նույնիսկ ուրախ էր դրա համար։

Առաջադրանք.
1․Թվարիր երեք ավարտները․․․

Առաջին ավարտի ժամանակ զինվորը կարողացավ շատ ոսկի գողանալ:

Երկրորդի ժամանակ զինվորը կանգնեցնոմ էր չար գործերը:

Երրորդի ժամանակ նա փոքր անց արեց թմբուկի վրա և կախարդանքը անցավ:


2․ Գրիր երեք նոր ավատ «Կախարդական թմբուկի» հեքիաթի համար։

Առաջին ավարտի ժամանակ թմբկահար երբ թմբուկը խփում էր երեխաների մոտ երկնքից կոնֆետներ էին թափվում, երեխաները էլ ուտում և ուրախանում էին։

Երկրորդ ավարտի ժամանակ երբ թմբկահարը խփում էր թմբուկը, բոլոր մարդիկ սկսում էին պարել, իսկ իրար հետ կռվածները բարիշում էին։

Երրորդ ավարտի ժամանակ երբ թմբկահարը խփում էր թմբուկին նրա մոտ էին գալիս ուրիշ գործիքներով երաժիշտներ և սկսում էին նրա հետ նվագել։ Ստացվում էր շատ լավ համերգ։

3․ Փորձիր գտնել թմբուկի կախարդանքը
Իմ կարծիքով ամբողջ կախարդանքը թմբուկի մեջ էր, դրա համար, երբ այն պատռվեց, ամբողջ կախարդանքը անհետացավ։

4․ Ի՞նչ կլիներ, եթե կախարդական թմբուկի փոխարեն լիներ՝ ձեռնոց
Եթե ձեռնոց լիներ, ապա ձեռնոցը հագնողը կդառնար անտեսանելի և կգնար բոլոր մարդկանց ղդիկ կտար։