Рубрика: Մայրենի

Ապրիլի 14

Բանաստեղծ Համո Սահյանի ծննդյան օրն է

Ես ընտրել եմ այս Բանաստեղծությունը


ԱՇՆԱՆ ՀՐԴԵՀՆ Է ԳԱԼԱՐՎՈՒՄ

Աշնան հրդեհն է գալարվում
Ձորալանջերն ի վար։
Ո՛չ մեռնելու ուժ է ճարում,
Ո՛չ փրկության հնար

Ու դողում է հասակով մեկ
Մանկությունս վայրի,
Վախենում է՝ հրդեհի մեջ
Ցնցոտիներն այրի։


Рубрика: Մայրենի

Կարդում ենք Ռոդարի


Երկիր առանց սխալների

Ապրում էր մի մարդ,
Անհանգիստ մի մարդ:
Նա շրջագայել էր ողջ մոլորակով,
Փնտրել էր ամբողջ երկրով մեկ
Մի անսխալ երկիր:
Բայց, ցավոք, հույսերը զուր էին
Ամենուր հանդիպում էր սխալների՝
Ե՛վ հյուսիսում, և՛ հարավում,
Ամենափոքր տարածաշրջաններում
Ամենուր սխալներ էին:
Ուրեմն նա անիմա՞ստ էր փնտրում,
Ո՛չ, մենք դրա հետ համամիտ չենք:
Պետք է այլ նպատակ դնել:
Փնտրել լրիվ ուրիշ ճանապարհ.
Դադարել շրջել աշխարհից աշխարհ,
Անհանգստացնել ողջ մոլորակը,
Այլ քո երկրում պետք է շտկես
Սխալները մեկ առ մեկ:

Թարգմանեց Մկրտչյան Լիլիթը
Դպրոց-պարտեզ, 5-2դասարան

  1. Մտովի շրջագայիր հերոսի հետ, գրիր, թե որ երկրներում շրջեցիք և ի՞նչ սխալներ տեսաք:
    Ես գնացել էի Գյումրի այնտեղ աղբը թափում էին փողոցում և ծաղիկները տրորում էին։
  2. Ի՞նչ սխալներ ես դու գործել, որոնց համար զղջացել ես:
    Ես զղջացել եմ նրա համար որ իմ դասը չեմ արել
  3. Ի՞նչ է սխալը:
    Սխալը նշանակում է որ մի բան դու ճիշտ չես արել։
Рубрика: Մայրենի

Թեսթային աշխատանք

Ջանի Ռոդարի
Տարօրինակ Հարցեր

Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն է, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:

Ասենք՝ գալիս էր ու հարցնում.

-Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին կամ էլ հենց անյպես պատասխանում.

-Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն:

-Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ թոթովում էին ուսերը ու հեռանում:

Մի ուրիշ անգամ նա հարցնում էր.

-Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:

Կամ թե՝  ինչո՞ւ բեղերը կատու ունեն:

Տղան մեծանում էր, բայց շարունակում էր մնալ ինչուիկ և այն էլ ոչ թե սովորական, այլ՝ հակառակ ինչուիկ:

Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարողանում պատախանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում  տետրի մեջ, իսկ հետո մեծ տանջանքով աշխատում գտնել դրանց պատասխանները: Սակայն ամբողջ կյանքում նա այդպես էլ երբեք չգտավ իր հարցերի պատասխանները: Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր.«Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:

Աստիճանաբար նրա մորուքն աճեց, երկա~ր մորուք դարձավ. նա չէր էլ մտածում ապրել: Դրա փոխարեն նա նոր հարց հորինեց՝ «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:

Երբ նա մեռավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն արեց: Պարզեց, որ ինչուիկը սովոր էր գուլպաները շրջերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ամբողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ:

Հապա նայիր քո գուլպաներին. ճի՞շտ ես հագել:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դուս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    ամբողջ, անգամ, դարձավ, երբեք
  1. Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող շոգերես բառը:
    ա/երեսառած
    բ/կամակոր
    գ/հակառակ կողմով
    դ/բոլորին հակառակ
  1. Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:
    Վատն — լավն
    Սովորական -անսովոր
    Պարզ — բարդ
    երկար -կարճ

  1. Տեքսի տրված բառերից որո՞ւմ վերջածանց չկա:

ա/սովորական
բ/ինչուիկ
գ/բոլորովին
դ/գարեջուր

  1. Տեքստի տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով:

ա/աչքերը        

բ/ հարցերին     

գ/ դարակները 

դ/ խրճիթ          

  1. Տեքսից դուրս գրի՛ր երկուական գոյական և ածական:

Գոյական- տղա, տետր
Ածական- սովորական, բարդ

  1. Վերականգնի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:
    ա/ձանձրացնում է – ձանձրացնել
    բ/չէր կարողանում- չկարողանալ
    գ/դնեն – դնել
    դ/դարձավ   –  դառնալ       

8․ Ո՞րն է կլոր տարի դարձվածքի իմաստը։

ա/մի քանի տարի
բ/ամբողջ կյանքում
գ/ամբողջ տանին
դ/ տարվա կեսը

  1. Այն ի՞նչն է, այն ի՞նչը:
    Մի փոքրիկ պապիկ,
    հագին հազար շապիկ
    կաղամբ
    ————————————
  2. Մեկ Նախադասությամբ նկարագրի՛ր հարցասեր տղային:
    Տղան սիրում էր թարս հարցեր տալ։
  3. Ինչո՞ւ էր դժվար պատասխանել տղայի հարցերին:

ա/հարցերը շատ էին դժվար
բ/տղան հետաքրքիր ինչուիկ էր
գ/տղան հակառակ ինչուիկ էր
դ/տղան անընդհատ հարցեր էր տալիս

  1. Բոլորովին հուսահատվելով ի՞նչ արեց ինչուիկը:
    Տեղաբոխվեց մի սարի գագաթ
  2. Հորինի՛ր նմանատիպ երեք հարց ու պատասխանի՛ր:

    Ինչու կոշկաքուղը չունի կոշիկ
    որովհետեև ուզում է բերանը բաց մնալ

    Ինչու մկնիկը չունի համակարգիչ

    որովհետև միշտ ուզում է գրել

    Ինչու նոտաները չունեն դաշնամուր

    որվհետև միշտ ուզում է նվագել
  3. Նայի՛ր շուրջդ. գտի՛ր թարս հարցեր :
    Ինչու կոշկաքուղը չունի կոշիկ
    Ինչու մկնիկը չունի համակարգիչ
    Ինչու նոտաները չունեն դաշնամուր

Рубрика: Մայրենի

Կարդում ենք Ղազաոս Աղայան

Ապրիլի 4 Ղազարոս Աղայանի ծննդյան օրն է։

Աշխատասեր շունը

Շունը պահում էր իր տիրոջ տունը: Նա տեսավ մի մուրացկան բակումը կանգնած, սկսեց վրան հաչել:
-Սիրելի, — ասաց մուրացկանը, — բարի եղիր և խղճա ինձ, ահա երկու օր է ոչինչ չեմ կերել:
-Ես էլ նրա համար եմ հաչում, որ տանեցիք լսեն ձայնս և քեզ բաժին բերեն, — ասաց շունը:
-Եթե այդպես է, խնդրեմ բերանդ դեպի տունը դարձնես և այնպես հաչես, — ասաց աղքատը, որ տնապահ շանը աղքատասիրությանը չէր հավատում:


Հարցեր և առաջադրանքներ

1․ Բառարանից դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր։

2․ Դուրս գրիր այն հատվածը որը քեզ դուր է եկել։


3․Գրիր այս պատմվածքի իմաստը։


4․ Շարունակիր այս պատմվածքը։


5․ Առանձնացրու 5 բառ և նրանց հոմանիշները։

Рубрика: Մայրենի

Սասունցի Դավիթ

1

Առյուծ Մըհերը, զարմով դյուցազուն,
Քառասուն տարի իշխում էր Սասուն.
Իշխում էր ահեղ, ու նըրա օրով
Հավքն էլ չէր անցնում Սասմա սարերով։
Սասմա սարերից շա՜տ ու շատ հեռու
Թնդում էր նրա հռչակն ահարկու,
Խոսվում էր իր փառքն, արարքն անվեհեր.
Հազար բերան էր — մի Առյուծ-Մհեր։

2

Էսպես, ահավոր առյուծի նըման,
Սասմա սարերում նստած էր իշխան
Քառասուն տարի։ Քառասուն տարում
«Ա՜խ» չէր քաշել նա դեռ իրեն օրում.
Բայց հիմի, երբ որ եկավ ծերացավ,
Էն անահ սիրտը ներս սողաց մի ցավ։
Սկըսավ մըտածել դյուցազուն ծերը.
— Հասել էն կյանքիս աշնան օրերը,
Շուտով սև հողին կերթամ ես գերի,
Կանցնի ծըխի պես փառքը Մըհերի,
Կանցնեն և՛ անուն, և՛ սարսափ, և՛ ահ,
Իմ անտեր ու որբ աշխարքի վըրա
Ոտի կըկանգնեն հազար քաջ ու դև…
Մի ժառանգ չունեմ՝ իմ անցման ետև
Իմ թուրը կապի, Սասուն պահպանի…
Ու միտք էր անում հըսկան ծերունի։

3

Մի օր էլ՝ էն գորշ հոնքերը կիտած
Երբ միտք էր անում, երկընքից հանկարծ
Մի հուր-հըրեղեն հայտնվեց քաջին,
Ոտները ամպոտ կանգնեց առաջին։
— Ողջո՜ւյն մեծազոր Սասմա հըսկային.
Քու ձենը հասավ աստծու գահին,
Ու շուտով նա քեզ մի զավակ կըտա։
Բայց լավ իմանաս, լեռների արքա,
Որ օրը որ քեզ ժառանգ է տըվել,
Էն օր կըմեռնեք քու կինն էլ, դու էլ։
— Իր կամքը լինի, ասավ Մհերը.
Մենք մահինն ենք միշտ ու մահը մերը,
Բայց որ աշխարքում ժառանգ ունենանք,
Մենք էլ նըրանով անմեռ կըմընանք։
Հըրեշտակն էստեղ ցոլացավ նորից,
Ու էս երջանիկ ավետման օրից
Երբ ինը ամիս, ինը ժամն անցավ,
Առյուծ-Մըհերը զավակ ունեցավ։
Դավիթ անվանեց իրեն կորյունին,
Կանչեց իր ախպեր Ձենով Օհանին,
Երկիրն ու որդին ավանդեց նըրան,
Ու կինն էլ, ինքն էլ էն օրը մեռան։

  1. Դուրս գրիր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրիր:
    Սասմա — երկիր
  2. Բացատրիր կյանքի աշնան օրերը, ծխի պես անցնել, ամպոտ ոտներ, հոգին ավանդել, իր կամքը լինի, զարմով դյուցազուն, անմեռ մնալ արտահայտությունները:
  3. Դուրս գրիր Մհերին վերաբերող տողերն ու արտահայտությունները:
    Առյուծ Մըհերը, զարմով դյուցազուն,
    Քառասուն տարի իշխում էր Սասուն.
    Իշխում էր ահեղ, ու նըրա օրով
    Հավքն էլ չէր անցնում Սասմա սարերով։
    Սասմա սարերից շա՜տ ու շատ հեռու
    Թնդում էր նրա հռչակն ահարկու,
    Խոսվում էր իր փառքն, արարքն անվեհեր.
    Հազար բերան էր — մի Առյուծ-Մհեր։
  4. Ինչո՞ւ Մհերը ընդունեց «հուր-հրեղենի» առաջարկը: Կարծիքդ հիմնավորիր:
    որովհետև հայտնվեց քաջին։
  5. Մհերի անունից պատմիր այս հատվածը:
    Մհերը բարի էր նա առյուծ էր։
Рубрика: Մայրենի

Եղիշե Չարենց

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

  1. Բանաստեղծությունից դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր։
    Բար — պտուղ
    սազ — երաժշտական գործիք
    ողպանվագ — լաց լինել
    արնանման — վառման
    նաիրյան — Հայաստանյան
    հեզաճկուն — խոնավ
    ջինջ — զուլալ

    2.Բանաստեղծությունից դուրս գրիր բոլոր ինչպիսի հարցին պատասխանող բոլոր հարցերին։
Рубрика: Մայրենի

Մայրենի 14․03․2023

Scroll: Horizontal: Նախադասությունները լրացրո՛ւ.

Երկո՞ւ ընկերներ գնացին հեռու երկիր աշխատելու, թե՞ երեք։
Երկու ընկերնե՞ր գնացին հեռու երկիր աշխատելու, թե՞ ընկերուհիներ։
Երկու ընկերներ գնացի՞ն հեռու երկիր աշխատելու, թե՞չգնացին։
Երկու ընկերներ գնացին հեռո՞ւ երկիր աշխատելու, թե՞մոտիկ։
Երկու ընկերներ գնացին հեռու երկի՞ր աշխատելու, թե՞քաղաք։
Երկու ընկերներ գնացին հեռու երկիր աշխատելո՞ւ, թե՞ հանգստանալու։

Scroll: Horizontal: Պատմությունը կարդա՛.

Լուսանը ընտանի կատվի ցեղակիցն է: Նա շատ խոշոր է, մոտ մեկուկես մետր երկարություն ունի: Լուսանի պոչը կարճ է: Նա կատվի նման ծառ է մագլցում, տեսնում է մթության մեջ: Ընդանի կատվի նման լավ լսողություն ունի և լավ հոտառություն: Եթե կատուները չեն կարողանում արագ ու երկար վազել և միայն շներից փրկվելու համար են վազում մինչև մոտակա ծառը կամ ցանկապատը, ապա լուսանը կարող է նույնիսկ փափուկ ձյան վրայով վազել: Այնուամենայնիվ, լուսանը կատու է: Նա կարող է անաղմուկ, գաղտագողի մոտենալ և ժամերով, համբերությամբ դարան մտնել: Որսում է եղնիկներ, նապաստակներ, մկներ: Նա ընտանի կենդանիների վրա գրեթե չի հարձակվում:

Լուսանի մասին այնպես պատմի՛ր, ասես նա այլևս չկա, ոչնչացել է և վերացել:

Սկսի՛ր այսպես.
Լուսանը կատվի ցեղակիցն է եղել:Նա շատ խոշոր էր, մոտ մեկուկես մետր երկարություն ուներ։ Լուսանի պոչը կարճ էր: Նա կատվի նման ծառ էր մագլցում, տեսնում էր մթության մեջ: Ընդանի կատվի նման լավ լսողություն ուներ և լավ հոտառություն: Եթե կատուները չեն կարողանում արագ ու երկար վազել և միայն շներից փրկվելու համար են վազում մինչև մոտակա ծառը կամ ցանկապատը, ապա լուսանը կարող էր նույնիսկ փափուկ ձյան վրայով վազել: Այնուամենայնիվ, լուսանը կատու էր: Նա կարող էր անաղմուկ, գաղտագողի մոտենալ և ժամերով, համբերությամբ դարան մտնել: Որսում էր եղնիկներ, նապաստակներ, մկներ: Նա ընտանի կենդանիների վրա գրեթե չէր հարձակվում:

Scroll: Horizontal: Նայի՛ր ընդգծված բառերին և իմանալ բառը անհրաժեշտ ձևով գրի՛ր.

Շատ ապրողը շատ բան չի իմանում, շատ ման եկողն շատ բան է իմանում:
Շատ ապրողը շատ բան չի իմանա, շատ ման եկողը շատ բան կիմանա։

Շատ ապրողը շատ բան չի իմացել, շատ ման եկողն է շատ բան իմացել։
Շատ ապրողը շատ բան չի իմանալու, շատ ման եկողն է շատ բան իմանալու։

Scroll: Horizontal: Պատմությունն ընդարձակի՛ր` միայն նախադասությունների մեջ բառեր ավելացնելով.

Մեքսիկայում մի ծաղիկ կա, որին տեսնողը վախից ուշաթափվում է: Ուշաթափվողներից մեկը պատմել է, որ ծառի վրա չռված մատներով, արյունոտ, սարսափելի մեծ-մեծ թաթեր է տեսել: Ուշքի գալուց հետո մոտեցել է ու տեսել, որ ո՛չ մի թաթ էլ չկա, ծաղիկներ են:

Մեքսիկայում մի գեղեցիկ, մեծ ծաղիկ կա, որին տեսնողը վախից միանգամից ուշաթափվում է: Ուշաթափվողներից մեկը մի օր պատմել է, որ հաստ ծառի վրա չռված մատներով, արյունոտ, սարսափելի մեծ-մեծ արջի թաթեր է տեսել: Ուշքի գալուց հետո արագ մոտեցել է ու միանգամից տեսել, որ ո՛չ մի թաթ էլ չկա, այլ գեղեցիկ ծաղիկներ են:

Scroll: Horizontal: Գրի՛ր աղջիկների անուններ, որոնք նաև ծաղկի անուն են:

Շուշան, Հասմիկ, Մանուշակ, Վարդ,

Рубрика: Մայրենի

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի —
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…

1․Բանաստեղծությունից դուրս գրիր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրիր։
գանգատ —  Տրտունջ, բողոք, դժգոհություն
թախիծ — տծրություն
2․ Մեկնաբանիր, բացատրիր բանաստեղծության այս տողերը
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…


Եթե աշխարհը սիրում ես ու դրանով հիանում, այն քեզ համար ավելի լավն է դառնում։

Իմ չքնաղ աշխարհը

Ես իմ աշխարհը շատ եմ սիրում։ Ես այնպես կանեմ, որ բոլոր մարդիկ երջանիկ լինեն իմ աշխարհում։ Ես այնպես կկառավարեմ իմ երկիրը, որ ոչ մեկը փողոցում աղբ չթափի, ծաղիկները չտրորի, որ բոլոր մադիկ խնամեն մեր բնությունը և երկիրը։ Իմ երկրի վրա ապրում են միայն բարի մարդիկ, իսկ ամենակարևորը իմ երկրի վրա ապրում են իմ ընտանիքը, իմ հարազատները, ընկերները, բարեկամները։ Իմ աշխարհում ամեն օր երկնքից կոնֆետներ են թափվում,
իսկ շենքերը պատրաստված են շոկոլադից։ Իմ չքնաղ աշխարհում նույնիսկ աղբը քաղցր փանբակ է։