Рубрика: Ճամփորդություններ

Երազանքս իրականացավ (Երեք օր Արատեսում)

Ես գնացել էի ճամփորդության Արատես։

Առաջին մենք հաղթահարեցին Սմբատաբերդի բարձրունքը։

Ճանապարհը բավականին երկար էր և թեք։ Բարձրանալը դժվար էր, բայց մենք այն հաղթահարեցինք։

Ինձ հետ էր նաև իմ քույրիկ Աֆինան։ Նա 3 տարեկան է, բայց շատ ուժեղ է և կարողացավ մեզ նման հաղթահարել բարձրունքը։

Բոլորը զարմանում էին թե ինչպես է նա բարձրանում և չի տրտնջում։ Ես հպարտանում եմ Աֆինայով։

Բարձրունքը հաղթահարելիս անձրև սկսվեց, որը ես նկատեցի ամենաառաջինը։ Անձրևից հետո մենք մի քիչ հովացանք։ Սմբադաբերդը հետաքրքիր էր։ Այնտեղ ամպերը բամբակի նման էին։

Ես բարձրացա դրա ամենբարձր հատվածը և լուսանկարվեցի։

Բարձրունքից իջնելը կրկին դժվար էր, որովհետև ճանապարհը ավելի երկար էր, նեղ և մեր ոտքերը սահում էին։


Սմբատաբերդից հետո մենք գնացինք Արատես։

Այնտեղ տեղավորվեցինք մեր տնակներում։ Իմ սենյակում էին նաև ընկերուհիներս։

Ես վախենում էի օձերից և կարիճներից, բայց նրանք այդպես էլ չերևացին։
Երեկոյան մենք հավաքվել էինք խարույկի մոտ և մաշմելոու էինք խորովում, երգում էինք և պարում։

Գիշերը քնել ենք քնապարկերում։ Շատ հավես էր։

Երկրորդ օրը մենք շատ խաղացել ենք, այցելել ենք Արատես եկեղեցի և լողացել ենք Արատես գետում, որը շատ սառն էր։

Երեկոյան խարույկի մոտ մենք մի լավ պարել ենք։

Վերջին օրը վերադարձից առաջ մենք մաքրեցինք Արատեսը աղբից։

Ճանապարհին մենք տեսանք Օրբելյանների իջևանատունը, Կոթ վանքը, շրջեցինք, ուսումնասիրեցինք։

Սևանի մոտով անցնելիս մի լավ լողացանք և զվարճացանք լճում։
Ամենաշատը իմ ճամփորդության ընթացքում ես սիրեցի Արատեսում ապրելը, այտեղ բոլորը ավելի հոգատար և ուշադիր են իրար նկատմամբ։
Իսկ իմ ընկեր Արմինեն ուղղակի հրաշք է։ Շատ եմ սիրում նրան։

Կցանկանայի միշտ Արատեսում ապրել, կամ հաճախ գնալ այնտեղ։

Երազանքս իրականացավ (Երեք օր Արատեսում): Один комментарий

Оставьте комментарий