Рубрика: Без рубрики, Մայրենի

Ուսումնական ամառ 2022

Այս ամառը ես անց եմ կացրել տատիկիս և պապիկիս տանը, Սուրենավան գյուղում։ Այնտեղ մենք քույրիկիս Աֆինայի հետ ամեն օր շատ խաղում էինք, լողում էինք լողավազանում, մուլտֆիլմեր ենք նայել, շփվում էինք տատիկի և պապիկի հետ և գնում էինք մեր ծիրանի այգի։

Յուրաքանչյուր շաբաթ և կիրակի ես ընտանիքիս հետ գնացել եմ լողավազան։ Ես լողալ շատ եմ սիրում, բայց լողալ դեռ լավ չեմ կարողանում։

Այս ամառ իրականացավ իմ երազանքներից մեկը։ Ես եղա Արատեսում։ Այնտեղ հրաշալի էր։

գոստոս ամսին ես մայրիկիս, հայրիկիս և քույրիկիս հետ հանգստացել եմ Վրաստանում, Ուռեկիում։ Այնտեղ ես սովորել եմ պարկել ջրի վրա առանց օղակի։

Ահա այսպես է անցել իմ ամառը։

Оставьте комментарий